Մարությանն Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է համագործակցության համաձայնագրի կնքմանը վերաբերող հարցեր
15:50 - 15 օգոստոսի, 2019

Մարությանն Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է համագործակցության համաձայնագրի կնքմանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային:

Հանդիպման ընթացքում քաղաքապետ Մարությանը նշել է, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է խորացնել կապերը երկու երկրների մայրաքաղաքների միջև: Քաղաքապետի խոսքերով՝ Երևանը և Մոնտեվիդեոն կարող են համագործակցել և փոխանակել փորձառությունը քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններում։

Իր հերթին Ռոդոլֆո Նովոան, որը նախկինում զբաղեցրել է մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու քաղաքների միջև կապերի խորացմանը՝ նշելով, որ տպավորված է երևանյան կյանքի աշխուժությամբ:

 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես, Երևանում Ուրուգվայի հրապարակի բարեկարգմանը, Մոնտեվիդեոյի և Երևանի միջև համագործակցության համաձայնագրի կնքմանը և այլ ոլորտներին վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել