Մարդասիրական կողմը Հալեպում մեր առաքելության միակ նպատակն է․ Նիկոլ Փաշինյան |news.am|
12:51 - 06 մարտի, 2019

Մարդասիրական կողմը Հալեպում մեր առաքելության միակ նպատակն է․ Նիկոլ Փաշինյան |news.am|

Սկզբում պետք է անել այն, ինչի համար մենք գնացել ենք այնտեղ. շատ կարեւոր է, որ մեր բժիշկները ակտիվ աշխատեն, նրանք արդեն բազմաթիվ փոքր վիրահատություններ են կատարել, շատ մարդկանց են օգնել: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե նախատեսվում է արդյոք Սիրիայում հայկական մարդասիրական նախագծի ընդլայնում: 

«Մարդասիրական կողմը մեզ համար շատ կարեւոր է եւ այն Հալեպում մեր առաքելության միակ նպատակն է: Ես այս առաքելությունը բարեհաջող կհամարեմ, եթե պարզվի, որ մեր ներկայացուցիչները օգնել են այն մարդկանց ժառանգներին, որոնք մազապուրծ են եղել Օսմանյան կայսրության կոտորածից:

Սա մեզ համար պատմա-մարդասիրական առաքելություն է եւ մենք պարզապես ցանկանում ենք մեր պարտքը վերադարձնել Սիրիայի բարեկամական, եղբայրական ժողովրդին: Ականազերծման գործընթացը ես այսպես եմ պատկերացնում՝ մեր մարդիկ պետք է անվտանգ տարածք բացեն, որպեսզի սիրիացի երեխաները կարողանան հանգիստ խաղալ, մեր բժիշկները պետք է բուժեն մարդկանց եւ այլն: Այսինքն սա եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով մարդասիրական առաքելություն է»,- նշեց Փաշինյանը:

news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել