Մասամբ փակվել է Էջմիածնի հագուստի «տոնավաճառը», հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են |hetq.am|
17:42 - 15 մարտի, 2020

Մասամբ փակվել է Էջմիածնի հագուստի «տոնավաճառը», հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են |hetq.am|

hetq.am: v data-block="true" data-editor="286ig" data-offset-key="95ucf-0-0">

Այսօր մասամբ փակ էին Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, հանրությանը՝ «լեժանկաներ» անունով հայտնի հագուստի փոքր կրպակները: Տարածքը նման է հագուստի տոնավաճառների: Այս օրերի համար չկան հիգիենիկ կանոնները պահելու պայմաններ: Մարդիկ ազատ ելումուտ են անում տաղավարներով: Տարածքում դժվար է նաև ախտահանիչ միջոցներ ձեռնարկելը: Թեև մեծ մասը չէին բացել տաղավարները, սակայն, մի քանի հոգի դեռ աշխատում էին: 
 
«Տարածքի համար ամիսը 60.000 դրամ վարձ եմ տալիս, չեմ կարող փակել ու գնալ տանը նստել: Թող ասեն՝ չաշխատած օրերի համար վարձ չեմ տալու, ես էլ հանգիստ գնամ տուն: Գիտեմ, որ վտանգավոր ա, մենք էլ ենք վախենում, բայց ի՞նչ անեմ: Մի կողմից վարձակալության գումարն ա, մյուս կողմից՝ հարկայինի: Ոչ մեկը չի եկել ասել, որ դուք էլ եք մարդ, կարոող ա վարակվեք կամ վարակեք, չաշխատած օրերի համար փող մի տվեք, գնացեք տուն»,-նշեց վաճառողուհիներից մեկը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք հրապարակում: 
 
Էջմիածնի համայնքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանն  ասաց, որ ոստիկանության հետ համատեղ քայլեր են ձեռնարկում քաղաքում բացօդյա առևտուրը դադարեցնելու ուղղությամբ: Բացի այդ, պայմանավորվածություն են ձեռք բերել հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի չեղարկեն լայնամասշտաբ միջոցառումները: Ըստ Մ. Պողոսյանի՝ 2 հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են և մինչև օրվա վերջ պարզ կլինի նաև նրանց դիրքորոշումը:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել