Մանր ու միջին որոշ պաշտոնյաներ շարունակում են բանեցնել չինովնիկի կեցվածք․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյան
14:09 - 26 մարտի, 2019

Մանր ու միջին որոշ պաշտոնյաներ շարունակում են բանեցնել չինովնիկի կեցվածք․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյան

Հեղափոխությունից անցել է 11 ամիս, բայց, ցավոք սրտի, միջին օղակում կան որոշ պետական պաշտոնյաներ, որոնք դա չեն գիտակցում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Նա զգոնության կոչ աեց նորանշանակ պաշտոնյաներին։

«Դա խիստ արտացոլված է մարզերում, որտեղից էլ ազդակներ ենք ստանում, որ հեղափոխության ազդակները չեն հասել տեղ: Այնտեղ մանր ու միջին որոշ պաշտոնյաներ շարունակում են բանեցնել չինովնիկի կեցվածք, չինովնիկի ձեռագրով և չինովնիկի մտածելակերպով, և, ցավոք, սա քաղաքացիների մոտ առաջացնում է մի այնպիսի տրամաբանություն, որ ոչինչ չի փոխվել»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ շատ պաշտոնյաներ դեռ չեն գիտակցում որ ՀՀ-ում մարդը գերագույն արժեք է։

«Ժամանակին որոշ քաղաքական հայրերի հովանավորությամբ աթոռներին հավակնած ու զբաղեցրած չինովնիկները չեն փոխվել, ինձ համար զարմանալի է, որ այսօր կան պաշտոնյաներ, որ քաղաքացիների հետ շարունակում են քամահրանքով խոսել, այդ տրամաբանությունը պետք է ջարդել ի սպառ՝ անկախ նրանից, թե քաղաքական ինչ ճամբարներում են գտնվում, սա անընդունելի է ինձ համար, որովհետև այն ամենն, ինչ ամրագրված է օրենքով, պետք է ի կատար ածվի»,-ավելացրեց Նազելի Բաղդասարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել