Մայիսի 1-ից մինչ հուլիսի 31-ը նախատեսվում է հայտարարել ամառային զորակոչ |hetq.am|
12:23 - 30 մարտի, 2020

Մայիսի 1-ից մինչ հուլիսի 31-ը նախատեսվում է հայտարարել ամառային զորակոչ |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախարարությունն առաջարկում է մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ հայտարարել ամառային զորակոչ։

Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Ըստ նախագածի՝ բանակ կզորակոչվեն Հայաստանի արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև հունիսի 30-ը ներառյալ:

Ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն նաև շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողները:

Ամառային զորակոչից խուսափող Հայաստանի քաղաքա­ցիների տվյալներն ուղարկվելու են ոստիկանություն, իսկ զորակոչի ավարատից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը՝ քննչական կոմիտեի կայազորային քննչական բաժիններ:

Նշենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել