Մայիսի վերջին նախնական պատկերը հստակ կլինի. Պետք է սպասել վերջնական պատասխաններին. Ավինյանը՝ Ամուլսարի մասին |aysor.am|
09:58 - 16 մայիսի, 2019

Մայիսի վերջին նախնական պատկերը հստակ կլինի. Պետք է սպասել վերջնական պատասխաններին. Ավինյանը՝ Ամուլսարի մասին |aysor.am|

aysor.am։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ մայիսի վերջին Քննչական կոմիտեին է հանձնվելու «Էլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին:

«Մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի», - ասաց նա:

Փոխվարչապետը կարծում է, որ ըստ այդ հետաոզոտության արդյունքների, կառավարությունը համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի:

«Պետք է սպասել վերջնական պատաասխաններին», - ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ծրագիրն ինչ հանգուցալուծում է ունենալու, Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր հնարավոր հարթակներից հնչեցրել են, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա ու չի կարող լինել:

«Հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ այն խնդիրները, որոնք ընկերության ու մեր կողմից վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը», - ասաց նա:

Հարցին, թե հետագա ներդրողների վրա ինչ-որ անդրադարձ կարո՞ղ է ունենալ այս ամենը, փոխվարչապետն ասաց, որ կառավարությունն, առաջին հերթին, առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով:

«Բոլոր այն ռիսկերը, որ կան, մեզ համար բացահայտված չեն ու հուսով ենք, որ հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է», - ասաց Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր եզրակացություն իր հետևանքներն է ունենալու՝ լինելու են կողմ ու դեմ խմբեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել