Մամեդյարովը Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը |azatutyun.am|
14:05 - 16 հուլիսի, 2019

Մամեդյարովը Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը |azatutyun.am|

azatutyun.am։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Բաքվում ընդունել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարներին և քննարկել ղարաբաղյան հակամարտությունը:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ Սամեդ Սեիդովի, Սոֆիո Կացարավայի, Վոլկան Բոզքըրի հետ զրույցում Մամեդյարովը համոզմունք է հայտնել, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում հայ ժողովուրդը կարող է օգուտ քաղել տարածաշրջանում իրականացվող խոշոր նախագծերից»:

Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության թուրք և վրաց խորհրդարանականները կարևորել են տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման կարևությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ «միջազգային ճանաչված սահմանների և պետությունների տարածքային ամբողջականության» շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել