ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ |armenpress.am|
06:07 - 05 ապրիլի, 2019

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 5-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին) արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը:

«Մեծ Բրիտանիան ուրբաթ, 15:00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ Է հրավիրել փակ ռեժիմով: Լիբիայի աջակցության հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Հասան Սալամեն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին կտեղեկացնի ընթացիկ իրադրության մասին»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 4-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթառն իր զորքերին հրաման Է տվել հարձակում սկսել մայրաքաղաքի վրա՝ խոստանալով այնտեղից վռնդել բոլոր անօրինական զինված կազմավորումներին: Ընդսմին նա նշել Է, որ բանակն այդ կերպ «արձագանքել Է Տրիպոլիի բնակչության կոչին»:

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայիզ Սարաջն, իր հերթին, հրաման Է տվել իր վերահսկողության տակ գնվող բոլոր զինվորական ստորաբաժանումներին՝ լինել լիակատար մարտական պատրաստության վիճակում՝ ընդսմին թույլատրելով օդուժի հարվածները «քաղաքացիական բնակչությանը եւ կենսականորեն կարեւոր օբյեկտները պաշտպանելու համար»:

Ներկայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը գտնվում Է Տրիպոլիում, որտեղ հանդիպումներ Է անցկացրել երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա կոչ Է արել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել ռազմական Էսկալացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել