ՄԱԿ-ը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճով |azatutyun.am|
06:30 - 21 մայիսի, 2019

ՄԱԿ-ը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճով |azatutyun.am|

azatutyun.am։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների և Իրանի միջև ավելի ու ավելի սրվող առճակատման հռետորաբանության կապակցությամբ և հանդարտության կոչ է արել:

Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Թվիթերում գրել է․ - «Եթե Իրանը ցանկանա կռվել, դա կլինի Իրանի պաշտոնական վերջը»:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դատապարտել է Թրամփի «ցեղասպանական խայթոցները» և զգուշացրել ԱՄՆ նախագահին՝ չսպառնալ իր երկրին:

«Կխնդրեինք բոլոր կողմերին նվազեցնել հռետորաբանության տոնը», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել