Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններին հետեւելու համար հայ դիտորդներ կմեկնեն |news.am|
07:38 - 07 հունիսի, 2019

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններին հետեւելու համար հայ դիտորդներ կմեկնեն |news.am|

news.am։ Ղազախստանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հունիսի 8-10-ը Հայաստանից եւս դիտորդներ կմեկնեն Նուր-Սուլթան:

Հայ դիտորդերի թիվը 4-ն է. նրանք են Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կարեն Գասպարյանը, Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդական Տիգրան Մուղնեցյանը, ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարության մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի բաժնի կցորդ Տիգրան Զաքարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել