Հրազդանում լայն թափով մեկնարկել են Շահումյան փողոցի ներհամայնքային նշանակության 0,8 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները
13:46 - 05 մայիսի, 2020

Հրազդանում լայն թափով մեկնարկել են Շահումյան փողոցի ներհամայնքային նշանակության 0,8 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աշխատանքային երեքշաբթին շարունակենք ճանապարհաշինական ոլորտի լավ լուրերով։

Երեկվանից մարզկենտրոն Հրազդանում լայն թափով մեկնարկել են Շահումյան փողոցի ներհամայնքային նշանակության 0,8 կմ (շուրջ 9200 քմ տարածք ընդգրկող ) ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվում են ՀՀ Կառավարության 2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում, որի համար Կոտայքի մարզպետարանը դեռևս անցյալ տարի դիմել էր Կառավարությանը:

Եվ ահա Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների նախարարության՝ Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրակությամբ ծրագիրն իրականություն դարձավ:

Նշեմ, որ այս ճանապարհահատվածը երկար տարիներ վերանորոգման չի ենթարկվել:

Ծրագրի արժեքը շուրջ 160 մլն դրամ է:

Շահումյան փողոցի հիմնանորոգումը հնարավորություն կտա նշված հատվածում ունենալ կանոնակարգված երթևեկություն:

Ոչ միայն այս, այլ ընդհանրապես մեր մարզում իրականացվող ճանապարհաշինական յուրաքանչյուր նախագծի պատշաճ և որակյալ իրականացումը մեզ համար առաջնահերթություն է, ուստի շին.աշխատանքներ իրականացնող ընկերություններից ակնկալում եմ սահմանված ժամկետներին համապատասխան և որակյալ աշխատանքներ:

Աշխատանքներն իրականացվում են «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից:

»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել