«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|
12:47 - 06 օգոստոսի, 2019

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

tert.am։ Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի զոհաբերի երկրի հետ հարաբերություններն Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման պատճառով: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիայի անվտանգությունը նաև ՆԱՏՕ-ի և ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն է հանդիսանում: Չկա ոչ մի ապացույց, որ С-400-ները սպառնալիք են ներկայացնում (ամերիկյան F-35 կործանիչների համար): Հուսով եմ, որ Թրամփը, ճիշտ մոտեցում ցուցաբերելով С-400-ների հարցում, չի զոհաբերի մեր հարաբերությունները»,- ասել է Էրդողանն Անկարայում թուրք դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ С-400-ների գնումը ոչ թե ռազմավարական, այլ առևտրային հարց է:

«Մենք առաջարկել ենք ԱՄՆ-ին քննարկումներ բոլոր մակարդակներում, սակայն պատասխան չենք ստացել»,- հավելել է Էրդողանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել