Հունիսի 17-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ կինոյի ոլորտի օրենսդրության թեմայով. Մխիթար Հայրապետյան
13:05 - 07 հունիսի, 2019

Հունիսի 17-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ կինոյի ոլորտի օրենսդրության թեմայով. Մխիթար Հայրապետյան

Հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ կինոյի ոլորտի օրենսդրության թեմայով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Մեր հանձնաժողովում այսօր հրավիրել էինք արտահերթ նիստ՝ քննարկելու կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցը:

Որոշեցինք հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, անցկացնել լսումներ, որի ընթացքում կքննարկենք ինչպես ոլորտի առողջացմանը, այնպես էլ այն կարգավորելուն միտված օրենսդրական նախաձեռնություններին վերաբերող հարցեր:

Բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող են զանգահարել 010 52 47 22 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. հասցեին.,- գրել է Հայրապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել