Հունաստանում ազատ են արձակել Էրդողանի դեմ «մահափորձ» ծրագրած DHKP-C-ի 9 անդամի |ermenihaber.am|
06:06 - 16 մայիսի, 2019

Հունաստանում ազատ են արձակել Էրդողանի դեմ «մահափորձ» ծրագրած DHKP-C-ի 9 անդամի |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանում ազատ են արձակել Թուրքիայում ահաբեկչական համարվող ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) 9 անդամի:

Հունաստանի ոստիկանության կողմից բացահայտվել էր, որ հիշյալ անձինք ծրագրել էին Էրդողանի դեմ մահափորձ իրականացնել` օգտագործելով նռնակներ, նռնականետեր և մոլոտովյան կոկտեյլներ:

Նշվում է, որ «մահափորձի» ծրագրում Էրդողանին տրվել էր «կարիճ» (Akrep) ծածկանունը:
Ոստիկանության ստացած տվյալների համաձայն` Թուրքիայի նախագահի ուղղությամբ պետք է երկու կողմից պետք է գործի դրվեին նռնականետեր, այդ ընթացքում էլ DHKP-C-ի մի խումբ անդամներ հարձակվեին Էրդողանին ուղեկցող ավտոշարասյան վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել