«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հանդես է եկել հայտարարությամբ եւ քաղաքացիներին հորդորել լինել հանդուրժող, ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ըստ հիվանդանոցի, ընդունարանում գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։

«Հարգելի քաղաքացիներ‼️

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։

Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ընդունարանում գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։ Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին»,-ասված է «Նորք» ԻԿՀ ֆեյսբուքյան հայտարարության մեջ: