Հոնկոնգում ոստիկանությունը ռետինե փամփուշտներից է կրակել ցուցարարների վրա |panarmenian.net|
12:15 - 12 հունիսի, 2019

Հոնկոնգում ոստիկանությունը ռետինե փամփուշտներից է կրակել ցուցարարների վրա |panarmenian.net|

panarmenian.net։ Հոնկոնգի ոստիկանությունը ուժային գործողություն է սկսել ցուցարարների դեմ, որոնք արդեն մի քանի օր է բողոքում են մայրցամաքային Չինաստան արտահանձնման մասին օրենսդրության մեջ փոփոխությունների դեմ:

Հունիսի 12-ի արևածագին դիմակավոր անձինք, հիմնականում ուսանողներ, երիտասարդներ, արգելափակել են կառավարական շենքերին հարող փողոցները:

Ոստիկանությունը գազ է կիրառել, մահակներ և ռետինե փամփուշտներ: Բողոքի ցույցերին մասնակցում են հազարավոր մարդիկ՝ սա ամենամեծ ակցիան է 1997-ից ի վեր, երբ Բրիտանիան վերադարձրեց քաղաքը Չինաստանին, գրում է BBC-ին:

«Ցուցարարների գործողությունները դուրս են եկել խաղաղ հավաքի շրջանակից: Մենք կոչ ենք անում ցրվել, հակառակ դեպքում ստիպված կլինենք ուժ կիրառել»,-ասվում է Հոնկոնգի ոստիկանության հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել