Հղիության և պտղի զարգացման վրա կորոնավիրուսի ազդեցությունը գնահատել առայժմ հնարավոր չէ
 |armtimes.com|
18:25 - 26 մարտի, 2020

Հղիության և պտղի զարգացման վրա կորոնավիրուսի ազդեցությունը գնահատել առայժմ հնարավոր չէ |armtimes.com|

armtimes.com: Հղիության և պտղի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին խոսելը վաղ է. վարակը հայտնաբերվել է մոտ երեք ամիս առաջ, եւ ասել, թե պտղի վրա ինչ ազդեցություն կթողնի կամ, առհասարակ, այլ ուշացած ինչ հետեւանքներ կարող է ունենալ, դեռ հնարավոր չէ. այսօր ասուլիսում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Տարբեր դեպքեր կան, երբ նկարագրված է, որ բարդ դեպքերում թոքի ֆիզբրոզ է առաջանում, հետեւաբար թոքի ծավալը փոքրանում է, ու մարդիկ հնարավոր է՝ շնչառության հետ կապված խնդիրներ ունենան: Ես դա չեմ բացառում հատկապես ռիսկի խմբում գտնվող եւ մեծ տարիքի մարդկանց մոտ: Բայց նաեւ ավելի շատ են՝ հազարավոր են նկարագրված այն դեպքերը, որ առնվազն այս կարճ ժամանակաշրջանում բուժված քաղաքացիների մոտ որեւէ առողջական լուրջ կամ նկատելի խնդիր չի եղել»,- հավելեց նա:

Պատասխանելով կորոնավիրուսի՝ հղիների վրա հավանական ազդեցության մասին հարցին՝ նա ասաց. «Հղիների մասով մինչ օրս ծանր կամ վատ վերջաբանով դեպքեր, համենայն դեպս՝ ինձ, հայտնի չեն: Հղիների՝ կորոնավիրուսի հիվանդությունը կրելը նույնացվում է երեխաների կրելու հետ, որովեհտեւ իմունիտետի անկում է տեղի ունենում, իսկ այս հիվանդության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ իմունիտետի գերգրգռվածություն է լինում, որը վնասում է սեփական թոքի բջիջները»:

Կորոնավիրուսի բուժման համար նոր կիրառվող դեղի՝ քլորոքուինի ազդեցության մեխանիզմներից մեկն էլ, ինչպես բացատրեց նախարարը, հենց իմունիտետի ճնշումն է, որը օգնում է թոքի հյուսվածքն արագ չվնասվի մեր իսկ իմունինտետի պատճառով:

Հղիության, պտղի զարգացման վրա կորոնավիրուսի ազդեցությունը գնահատելու համար, նրա խոսքով, տարիներ են պետք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել