Հիմա էլ հեսա նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կորոնավիրուսով․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|
19:10 - 12 մարտի, 2020

Հիմա էլ հեսա նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կորոնավիրուսով․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Մենք ուզում ենք, որ 6 տարին մեկ անգամ լինեն ՍԴ նախագահի ընտրություններ։ Այս մասին այսօր Արենիում քաղաքացիներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հանրաքվեի անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ եթե ոչինչ չփոխենք, ՍԴ-ի նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2035 թվականին՝ չնայած մեր Սահմանադրության մեջ գրված է, որ 6 տարին մեկ անգամ պետք է լինեն ընտրություններ, եւ նույն անձը մեկ անգամից ավելի չի կարող լինել ՍԴ նախագահ։

«Բայց Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը մի այնպիսի «աբրա-կադաբրա» են արել, որի արդյունքում ՍԴ նախագահի հաջորդ ընտրությունները պիտի տեղի ունենան ոչ շուտ, քան 2035 թվականին։ Հիմա ոնց որ մենք, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, օրենքները փոխենք, ասենք՝ դե, 2018-ին բավականին լավ ընտրություններ եղան, էլ ինչ թիթիզություն է՝ 5 տարին մեկ ընտրություններ անենք, հաջորդ ընտրությունը 2035 թվականին անենք, կլինի՞ տենց բան, չի՛ լինի»,- հայտարարեց վարչապետը։

Նրա պնդմամբ՝ հանրապետականներն իրենց իշխանության ողջ ընթացքում հիմնվել են վախի գործոնի վրա․ «Վախեցրել են ձերբակալություններով, աշխատանքից ազատելով, ֆիզիկական սպառնալիքով, օլիգարխների եւ հանցագործների բանդաներով։ Եվ նրանք այսօր, չնայած իշխանություն չունեն, մեծ խնդիր ունեն նրա հետ, որ այսօրվա ժողովուրդը վախեցած չի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նրանք անընդհատ ուզում են ժողովրդին վախեցնել։

Ըստ նրա՝ վախեցնում են պատերազմով, սեռական փոքրամասնություններով, ինքնության կորստով, հիմա էլ, նրա խոսքով, նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կորոնավիրուսով։ Փաշինյանն ասաց՝ էական չէ՝ ինչով, նրանց պետք է, որ ժողովուրդը վախեցած լինի, որովհետեւ նրանք ժողովրդի վախի մեջ են տեսնում իրենց փրկությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել