Մի շարք լրատվամիջոցներ քիչ առաջ գրել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, չի մասնակցել պաշտոնական ճաշին և, չեղարկելով մի շարք միջոցառումներ, վերադառնում է Հայաստան։
Մասնավորապես գրվել էր, որ վարչապետը չեղարկվել է Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, վերջինս տեղեկացրել է՝ միջոցառումը չի չեղարկվել։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետը մասնակցել է ղեկավարների համար նախատեսված պաշտոնական ճաշին, իսկ այժմ ընթանում է այցը դեսպանատուն։ Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել», - փոխանցել է Վլադիմիր Կարապետյանը։
comment.count (0)