Հերյուրանք է, շոու, ճշմարտության բացահայտումը սարերի ետևում չէ. Ալիկ Սարգսյանը՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրանքների մասին |tert.am|
07:52 - 26 սեպտեմբերի, 2019

Հերյուրանք է, շոու, ճշմարտության բացահայտումը սարերի ետևում չէ. Ալիկ Սարգսյանը՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրանքների մասին |tert.am|

tert.am: Մեղադրանքն անհիմն է, ես ինձ որևէ կերպ մեղավոր չեմ ճանաչում: Այս մասին  ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով իր նկատմամբ Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու մասով:

«Այդ մեղադրանքները համարում եմ հերյուրանք, բեմադրված շոու, լավ կլիներ՝վկայի կարգավիճակով լսեին, նոր այդպիսի հայտարարություն անեին, բայց միանգամից մեղադրանք են առաջադրում, մարդու պատվի հետ են խաղում: Հեղինակությունս ուզում են ոտնատակ տալ, չի ստացվելու, ճշմարտության բացահայտումը հեռու սարերի հետևում չի: Կհասկանան, որ ես ընդհանրապես կապ չունեմ էն ամեն ինչի հետ, ինչի մեջ մեղադրում են»,-նշեց նա:

Անդրադառնալով իր հարցաքննման վերաբերյալ դիտարկմանը՝ Ալիկ Սարգսյանն ասաց.

«Մի անգամ կանչել են մի անհեթեթ բանի համար ու միանգամից սենց մեղադրանք են առաջադրել: Էն փաստարկները, որ նշում են՝ կոծկել հանցագործությունը, պաշտոնական դիրքը չարաշահել և այլն, ոչ մեկի հետ ես համաձայն չեմ, իրականությանը չեն համապատասխանում»,-նկատեց նա:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունից հետո առավել մանրամասն կարձագանքի մեղադրանքներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել