pastinfo.am: Հեռավար դասապրոցեսը դրական արձագանք ստացավ: Այս մասին կառավարության արտահերթ նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Վերջինս նկատեց կա մի խնդիր՝ կապված սարքերի և ինտերնետ կապի հասանելիության հետ, որը կառավարությունը փորձում է լուծել. «Մի նախաձեռնություն ենք իրականացնում, որով հավաքում ենք համակարգիչներ: Հիմնականում խոսել ենք միջազգային, դոնոր կազմակերպությունների հետ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց նախընտրում է օրակարգի ավարտից հետո դռնփակ ռեժիմով այդ հարցի հետ կապված մեկ-երկու կազմակերպչական հարց քննարկել. «Այդ մասին եկեք մի հատ աշխատանքային մակարդակում հասկանանք ինչ ենք անում, հետո նոր արդեն հրապարակային որոշումներով ընթացք տանք: Այնուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ արձագանքները դրական են: Մենք նախկինում հեռավար կրթության մասին խոսում էինք որպես հեռավոր գյուղերում կրթությունը հասանելի դարձնելու համար և կարծում եմ` այս փորձը կօգնի հետագայում նաև այդ նպատակին հասնելու հարցում»,-հավելեց վարչապետը: