«Հեղափոխության պահապաններ»-ի վերաբերյալ Անի Սամսոնյանի հաղորդման նախաքննությունը շարունակվում է. ՔԿ |armtimes.com|
15:24 - 01 մայիսի, 2020

«Հեղափոխության պահապաններ»-ի վերաբերյալ Անի Սամսոնյանի հաղորդման նախաքննությունը շարունակվում է. ՔԿ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում շարունակվում է Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին հաղորդման նախաքննությունը:

Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ տուժողը հրաժարվել է ներկայանալ հարցաքննության, ինչի հետեւանքով մի շարք քննչական գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել:

Անի Սամսոնյանը նաեւ երեկ էր հայտնել, որ Դատախազություն է հաղորդում ներկայացրել՝ օգտատիրոջ կողմից ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ բռնության կոչեր հնչեցնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել