Հարկ վճարողների 90 տոկոսից ավելին ընդգրկված են աջակցության միջոցառումներում․ ՊԵԿ փոխնախագահ |armtimes.com|
14:22 - 06 մայիսի, 2020

Հարկ վճարողների 90 տոկոսից ավելին ընդգրկված են աջակցության միջոցառումներում․ ՊԵԿ փոխնախագահ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք ներելու են այն հիմնարկներին, որոնք հնարավորություն չեն ունեցել կատարելու իրենց հարկային պարտավորությունները։ 

«Եթե պատկերացնենք, որ ինչ-որ տնտեսվարողի հարկը ներում ենք, տնտեսվարողը եկամտահարկը չի վճարում աշխատողին, որն ունի վերցված հիփոթեք եւ որի տոկոսները փակվում են եկամտահարկով, այդ տոկոսները չվճարելու պատճառով բանկն ընկնում է ավելի վատ վիճակի մեջ եւ տնտեսական շղթան խաթարվում է»,- ասաց Փաշայանը։

Նրա խոսքով՝ պետական աջակցության ծրագրերի պահանջներն անընդհատ թուլացվել են եւ եթե այդքան թուլացումներից հետո հարկ վճարողը չի ընդգրկվել կառավարության աջակցության միջոցառումներում, ապա այդ դեպքում կարելի է անհատական հասկանալ այդ հարկ վճարողի հետ կապված խնդիրները։

«Կարող եմ ասել, որ մենք արդեն ունենք 90-ից բարձր տոկոս հարկ վճարողների ընդգրկվածություն աջակցության միջոցառումներում»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել