Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը լիագումար նիստերի օրակարգ կմտնի հունիսի առաջին տասնօրյակին՝ արտահերթ նիստով․ Բ․ Թունյան |tert.am|
07:07 - 30 մայիսի, 2019

Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը լիագումար նիստերի օրակարգ կմտնի հունիսի առաջին տասնօրյակին՝ արտահերթ նիստով․ Բ․ Թունյան |tert.am|

tert.am։ Հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը կմտնի լիագումար նիստերի օրակարգ․ ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նա հիշեցրեց, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանության է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, որոնք կառավարությունը նախաձեռնել էր։
«Բայց այս քառօրյա չի ներառվել, քանի որ քառօրյան բավական հագեցած էր, իսկ Հարկային օրենսգրքի թեման պետք է բավական երկար քննարկվեր, որոշվել է չներառել։

Ցանկանում եմ տնտեսվարողներին ասել, որ հանգիստ լինեն, օրինագիծը սահմանված ժամկետում ընդունվելու է»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել