Հավատում եմ, որ ռուս-վրացական բարիդրացիական հարաբերությունները կվերականգնվեն.Կարասին |aliq.ge|
11:47 - 27 նոյեմբերի, 2019

Հավատում եմ, որ ռուս-վրացական բարիդրացիական հարաբերությունները կվերականգնվեն.Կարասին |aliq.ge|

aliq.ge: Ռուսաստանի Դաշնության պետդումայի վերին պալատի պատգամավոր Գրիգորի Կարասինի հայտարարությամբ, նա և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հավատում են, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները շուտով կվերականգնվեն:

«Ես, ինչպես նաև Սերգեյ Լավրովը հավատում ենք դրան: Այդ օրերը այնքան էլ հեռու չեն: Ես արդեն ասել եմ, որ ավելորդ հույզերը, անհասկանալի կոպիտ հայտարարությունները մեզ փակուղի են մտցնում: Եթե ​​հետագայում խուսափենք նմանատիպ կրքերից, ապա նորմալ, բարիդրացիական հարաբերությունները նոր թափ կստանան: Մենք աշխատում ենք այս հարցերի շուրջ»,- Sputnik-ի հետ զրույցում հայտարարել է Կարասինը:

Հիշեցնենք՝ վաղը Պրահայում կայանալու է Աբաշիձե-Կարասին հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Վրաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների և երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնմանը վերաբերող հարցեր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել