Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը` «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ
17:37 - 10 մարտի, 2020

Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը` «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ

Մարտի 10-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը՝ «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:

ՀՀ Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանը նշել է, որ իրականացվել է կառույցի՝ 2017-2018թթ-ի գործունեության համապատասխանության եւ կատարողականի հաշվեքննություն, որի ընթացքում կիրառվել է զննում, դիտարկում, հարցում, վերահաշվարկ եւ այլն: Նրա խոսքով՝ հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես 2017-2018թթ-ի ընթացքում 87 աշխատակիցների հետ կնքվել է հաստատված հաստիքացուցակների դրույքաչափերից պակաս պայմանագրեր: Ընկերությունը 2017թ-ին կատարել է շուրջ 301,738,0 հազ. դրամի գնումներ բանակցային ընթացակարգերով  եւ մեկ անձից, որով եւ խախտել է  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

Ըստ բանախոսի՝ հաշվետու ժամանակահատվածում փաստացի հաշվարկված եւ վճարված աշխատավարձերը չեն գերազանցել նախատեսված աշխատավարձի ֆոնդերը:

Հաշվեքննիչ պալատը խնդիրների վերացման նպատակով «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին ներկայացրել է 21 առաջարկ, որոնք ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, մեծամասամբ ընդունելի են եղել ընկերության կողմից:

Նիստի երկրորդ մասն ընթացել է դռնփակ ձեւաչափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել