«Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front»-ը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․

«‼️ Ինչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին և անցկացնել նախորդների կողմից գրված օրենսդրական փաթեթը, որ վերաբերում էր հանքերի իրական սեփականատերերի իբր թե բացահայտմանը։

⚠️ Կառավարության նիստում այս փաթեթի ներկայացման ժամանակ և ոչ մեկը վարչապետին չի ասում, որ օրենքների այս փոփոխությունների մեջ խոսքն իրականում վերաբերում է 10 տոկոս և ավել բաժնեմաս ունեցող սեփականատերերին, այլ ոչ թե բոլորին։

⚠️ Այնպես, որ հանքարդյունաբերական ընկերություններում 10 տոկոսից պակաս բաժնեմաս ունեցող սեփականատերերը կշարունակեն մնալ անհայտ։

‼️ Եվ քանի-քանի նմանատիպ օրենքներ և որոշումներ են անցկացրել ոմանք՝ մոտավորապես այսպիսի սխեմայով»։