Հանրությունը չի կարող ներքաշվել մի գործընթացի մեջ, որի իմաստն ու ապագան հետո է իմանալու․ Միքայել Նահապետյան
20:47 - 19 մայիսի, 2019

Հանրությունը չի կարող ներքաշվել մի գործընթացի մեջ, որի իմաստն ու ապագան հետո է իմանալու․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես անձամբ կարծում եմ, որ.

1. Սահմանադիրը (ժողովուրդը) միշտ իրավունք ունի սահմանադրականության շրջանակներում, իրավունքից բխող գործողություններով հետ կանչել, ցրել իրեն պատկանող իշխանության ցանկացած թևը։ Եթե կարիք կա դրա նպատակով վերանայելու սահմանադրությունը` ժողովուրդը իրավունք ունի վերանայել սահմանադրությունը։ Եվ ԱԺ-ն ունի բավարար իրավական լծակներ այդ գործընթացի մեկնարկը տալու համար։
2. Ժողովրդի իշխանության բոլոր ճյուղերը պարտավոր են հարգել տարանջատման սկզբունքը, գործել սահմանադրականության շրջանակներում։
3. Ցանկացած գործողություն նախաձեռնելիս հանրությանը պետք է ներկայացվի դրա շարժառիթը, ճանապարհային քարտեզը, հետևանքները։ Չի կարող այնպես լինել, որ հանրությունը ներքաշվի մի գործընթացի մեջ, որի իմաստն ու ապագան հետո է իմանալու, թեկուզև այդ հետոն 4 ժամ հետոն է։
4. Դատական իշխանությունը խորքային մաքրման և անկախացման կարիք ունի և դա պետք է կազմակերպվի սահմանադրականության խստիվ պահպանմամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել