Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը մարտի 6-ի դրությամբ կազմել է 2.582.722
12:52 - 06 մարտի, 2020

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը մարտի 6-ի դրությամբ կազմել է 2.582.722

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի, «Հանրաքվեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։

Այսպես.

քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2.582.722, որից՝

- ըստ գտնվելու վայրի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը`129,

- հաշվառում չունեցող՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 8:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել