Հայ-ադրբեջանական սահմանին որևէ փոխհրաձգություն չի գրանցվել, իրադրությունը հանգիստ է |aysor.am|
09:42 - 18 հուլիսի, 2019

Հայ-ադրբեջանական սահմանին որևէ փոխհրաձգություն չի գրանցվել, իրադրությունը հանգիստ է |aysor.am|

aysor.am: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության հաղորդագրությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Որևէ փոխհրաձգություն կամ այլ միջադեպ չի եղել», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, սահմանին իրավիճակը գիշերը և այս պահին հանգիստ է:
Նշենք, որ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել