Հայտարարության տեքստ պետք է լինի, այն մշակվում է, կկցենք․ Անի Սամսոնյանը՝ արտահերթ նիստի առաջարկի վերաբերյալ
13:11 - 21 մայիսի, 2019

Հայտարարության տեքստ պետք է լինի, այն մշակվում է, կկցենք․ Անի Սամսոնյանը՝ արտահերթ նիստի առաջարկի վերաբերյալ

Հայտարարության տեքստ պետք է լինի, այն մշակվում է, կկցենք, որպեսզի ամբողջական լինի փաթեթը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ լրացում պետք է կատարվեր իրենց առաջարկում, ինչն ամբողջական չէր։

«Մենք առաջարկել էինք, որ վաղը՝ ժամը 11-ին նիստ լինի, սակայն նախագահությունը դեռ չի պատասխանել, հինգ օրվա ժամկետ կա, որ պետք է պատասխանեն։ 36 ստորագրությունները երկու խմբակցություններով՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան», ներկայացրել ենք նախագահությանը»,- նշեց պատգամավորը։ 

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունը, երբ նրա կոչով քաղաքացիները մայիսի 20-ին փակեցին դատարանների ելքերն ու մուտքերը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ նախնական համաձայնություն կա «Իմ քայլը» խմբակցության հետ, և որ նիստը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին:

Անի Սամսոնայնը նաև նշեց, որ մինչև վարչապետի հայտարարությունը իրենք նախորդ գիշերն արդեն գրել էին, որ կա վեթթինգի մեխանիզմ, որը կարելի է կիրառել։ «Հաջորդ օրը պարոն վարչապետը հայտարարեց, որ մենք կկիրառենք վեթթինգը։ Դրա շուրջ նիստում պետք է ծավալվեն քննարկումներ»,- ասաց նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել