Հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս. Արգիշտի Քյարամյանի պարզաբանումը
15:22 - 26 ապրիլի, 2019

Հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս. Արգիշտի Քյարամյանի պարզաբանումը

Երեկ ՊՎԾ ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չէր ցանկացել պատասխանել այն հարցին, թե 28 տարեկանում ինչպես է 32 միլիոն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար վաստակել։

Այսօր թեմայի շուրջ ՊՎԾ ֆեյսբուքի էջում հրապարակվել է  արդեն ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Քյարամյանի պարզաբանումը, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեծ ակընկալիք ունեմ ճիշտ ընկալվելու:
Իմ հայտարարագրի վերաբերյալ մամուլի արձագանքը հաշվի առնելով՝ պարտավորված եմ կրկին անդրադառնալ այդ հարցին:
Երեկ՝ ճեպազրույցի ընթացքում, իմ կողմից ունեցվածքիս ծագումնաբանությունը
բովանդակային առումով չպարզաբանելու հանգամանքը պայմանավորված է եղել
միայն նրանով, որ անկեղծ ցանկություն եմ ունեցել ընդգծել յուրաքանչյուր
անձի, այդ թվում՝ պաշտոնյայի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի
կարևորությունը:
Սակայն հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որ
հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ
նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։ Հիշյալ գումարների մի մասն էլ
ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող
մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական
նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել
ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական
գործունեությամբ: Իմ համար այս հարցին չպատասխանելու պատճառներից մեկն էլ
այն է եղել, որ նվիրատվությունների մի մասը ստացել եմ մինչ պետական
պաշտոններ զբաղեցնելը։
Հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, ողջ կյանքս ապրել եմ հզոր
հայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունեմ ընդգծված ատելություն,
որն անթաքույց ցուցադրել եմ ողջ կյանքիս ընթացքում: Երբևէ չեմ
առաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել,
առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից: Ստանձնածս պատասխանատու պարտականությունները կատարելիս ակնկալում եմ
յուրաքանչյուրիդ աջակցությունը: Սկսած գործը պետք է հասցնել իր
տրամաբանական ավարտին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել