Հայերը ՌԴ-ում վարորդական իրավունք ձեռք բերելու համար պետք է հատուկ քննություն հանձնեն. Տատյանա Մոսկալկովա  |shantnews.am|
04:54 - 27 նոյեմբերի, 2019

Հայերը ՌԴ-ում վարորդական իրավունք ձեռք բերելու համար պետք է հատուկ քննություն հանձնեն. Տատյանա Մոսկալկովա |shantnews.am|

shantnews.am։ ՌԴ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար գործելու է վարորդական իրավունքի համար քննությունների հանձնման հատուկ կարգ:

«Հայաստանի քաղաքացիների համար գործելու է հատուկ կարգ: Մենք պետք է վերապատրաստման պայմաններ ստեղծենք և հնարավորություններ, որպեսզի հայաստանցի վարորդները կարողանան հաստատել, որ Ռուսաստանում կարող են օգտվել Հայաստանում ստացած վարորդական իրավունքի վկայականներով»,- ասել է Մոսկալկովան:

Նրա խոսքերով՝ խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել ԵԱՏՄ տարածքի հինգ պետությունների համար միասնական վարորդական իրավունքի վկայականների ներդրումը: Սակայն Մոսկալկովան կարծում է, որ ավելի արդյունավետ կլինի Հայաստանի և Ռուսաստանի միջև հատուկ համաձայնագրի մշակումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել