Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ կիրառվող լեզուների տասնյակում |tert.am|
17:27 - 17 հուլիսի, 2019

Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ կիրառվող լեզուների տասնյակում |tert.am|

tert.am: Հայերենն ընդգրկվել է ռուսների շրջանում ամենից շատ կիրառվող լեզուների ցանկում: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, վարկանշային աղյուսակում, որը կազմվել է 2010-ին իրականացված համառուսական մարդահամարի հիման վրա, տեղ են գտել Ռուսաստանում մեծ տարածում գտած 15 լեզուներ: 

Տվյալ ցանկում Հայաստանն ընդգրկվել է առաջին տասնյակում: «Հարևան Հայաստանի լեզվով խոսում է 660 000 մարդ, որոնք բնակվում են Ռուսաստանում: Հետաքրքիր է, որ հայերը թվաքանակով վեցերորդն են դարձել ՌԴ-ում բնակվող ազգություններից», - տեղեկացնում է վարկանշային ցանկը կազմած ընկերությունը, որը զբաղվում է թարգամանություններ իրականացնող ծրագրերի մշակմամբ:

Վերոնշյալ վարկանշային ցանկը գլխավորել է ռուսերենը՝ պետականի կարգավիճակում: Այս լեզվով խոսում է 137 494 893 մարդ: Ռուսերենին հաջորդում են անգլերենը (7 մլն մարդ), թաթարերենը (4 մլն մարդ), գերմաներենը (2 մլն մարդ), չեչեներենը (1.3 մլն մարդ): Հայոց լեզուն 10-րդ տեղում է


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել