Հայաստան կբերվեն մոտ 2000 նոր թեստեր, որոնք մի քանի ժամ հետո տալիս են թեստավորման արդյունքերը․ Ավետ Ադոնց
12:42 - 21 ապրիլի, 2020

Հայաստան կբերվեն մոտ 2000 նոր թեստեր, որոնք մի քանի ժամ հետո տալիս են թեստավորման արդյունքերը․ Ավետ Ադոնց

Մարտի 14-ից մինչ այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի, աշխարհի տարբեր երկրներից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Եթե ինչ-ինչ պատճառով թռիչքը հետաձգվում է, մեր դիվանագիտության ներկայացուցիչները փորձում են ամեն ինչ անել, որ այդ շրջանն ավելի դյուրին անցնի քաղաքացիների համար։ Մենք ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մեր հայրենակիցիներին վերադարձնենք Հայաստան: Որևէ այլ միջամտում, բացի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից, չի կարող լինել արդյունավետ, և չի կարող օգնել կամ արագացնել ՀՀ քաղաքացու վերադարձը Հայաստան», - ասաց Ավետ Ադոնցը։

Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ փոխնախարարը հորդորեց այդ գործընթացներում ղեկավարվել ՀՀ դիվանագիտության ներկայացուցչությունների, հյուպատոսությունների խորհուրդներով։

Արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց, որ այս պահին իրականացվում է 6 միլիոն դոլար բյուջե ունեցող ծրագիր՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից:

«Հայաստան կբերվեն նոր տիպի մոտ 2000 թեստեր, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են թեստավորման արդյունքները»,- հավելեց Ավետ Ադոնցը :


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել