news.am: Մենք այս պահին գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, եւ բոլոր գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար հուշում են, որ այդ պնդումն իսկապես կշիռ ունի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Թույլ տվեք կրկնել նախագահ Տուսկի հայտարարությունը Երևանում. մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ այս պահին: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- ասաց դեսպանը: