Հայաստանում պարենային դեֆիցիտ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի առաջանա․ Նիկոլ Փաշինյան
19:13 - 16 մարտի, 2020

Հայաստանում պարենային դեֆիցիտ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի առաջանա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում որևէ պարենային դեֆիցիտ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի առաջանա։ Այս մասին քիչ առաջ ԱԺ նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ում այսօր, իմ ստացած զեկույցների համաձայն, պարենի բավարար պաշարներ կան, և եթե նույնսիկ արտահանման հետ կապված պրոբլեմներ առաջանան, ինչը գոնե այս պահի դրությամբ չկա, Հայաստանում որևէ պարենային դեֆիցիտ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի առաջանա։ Մյուս ապրանքատեսակների ներկրումները նույնպես իրականացվում են բավարար չափով, և պարետը համաձայն որոշումներ կայացնելու լիազորություններ ունի՝ ապրանքատեսակների ներկրումը ՀՀ ապահովելու համար»,- նշեց նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել