Հայաստանում չկան արտակարգ դրության պատճառով հետաձգված ներդրումային ծրագրեր

 |armenpress.am|
21:07 - 19 մարտի, 2020

Հայաստանում չկան արտակարգ դրության պատճառով հետաձգված ներդրումային ծրագրեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով հետաձգված ներդրումային ծրագրեր չկան: Այս մասին մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մեզ հայտնի չեն ընթացքում գտնվող այնպիսի ծրագրեր, որոնք արտակարգ դրության պատճառով կասեցված կամ հետաձգված լինեն: Ընթացքում գտնվող ծրագրերն իրենց որոշակի զարգացումների մեջ են: Չկան այդպիսի դեպքեր: Իրավիճակից առաջացող դժվարություններ, եթե ծագեն, մենք պատրաստ ենք դրանք դեպք առ դեպք քննարկել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որ դրանք իրենց նախատեսված ընթացքից շատ հետ չընկնեն»,- ասաց Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել