Հայաստանում իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները․ Արսեն Թորոսյան
13:26 - 12 մարտի, 2020

Հայաստանում իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները․ Արսեն Թորոսյան

«Բազմիցս նշել եմ , որ բոլոր ուղևորներին, որոնք ժամանել են էպիդ զոնանրեից, հնարավոր չէ մեկուսացնել»։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Վերջինս նշեց, որ միայն Չինաստանից Հայաստան  են եկել հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ և այդքանի մեկուսացումը անհնար և անարդյունք  կարող էր լինել։ 

«Չինաստանից Հայաստան ժամանած հարյուրավոր քաղաքացիներից ոչ մեկի մոտ վիուս չի հայտնաբերվել։ Ամեն ինչ արվում է հակահամաճարակային միջազգային խորհուրդներին համապատասխան։ Մեկուսացումը ցուցված է կատարել միայն  արդեն հաստատված դեպքի անմիջական կոնտակտներին, ինչով մենք զբավում ենք և զբաղվել ենք։ Մի դեպքում ունենք միայն մարդկանց հետ շփման լայն շրջանակ, այդ շրջանակից բոլորն արդեն հայտնի են, իրենց իդենտիֆիկացրել ենք։ Կապ չունի, թե այդ լայն շրջանակի հետ շփումը ինչպես է եղել՝ միջոցառման ժամանակ, խանութում, թե այլ տեղ, հնարավոր է որ այդ շրջանակը մեծանա մինչև հիսուն հոգի և այդ հիսուն հոգու դեպքում էլ մեկուսացման որոշում կկայացվի»,- նշեփց նախարարը ։

Թորոսյանը հավելեց, որ  Իտալիայի քաղաքացու դեպքում էլ շրջանակը մի քիչ մեծ է, բայց իրենց մեկուսացումն արվել է մի շենքում, որտեղ միայն իրենք են ապրում։ Նրանք երկու շաբաթ չեն լքի այդ շենքը։

«Հայաստանում իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները, դրանից ավել միջոցների կիրառումը ցուցված չէ և հնարավոր չէ։ Խնդիրը դեպքը վաղ հայտնաբերելն է, թեստավորելը,  շփման շրջանակը պարզելն է և տարածումը կանխարգելելը»,- կատարվող աշխատանքների մասին ասաց Թորոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել