Հայաստանում երկու խոշոր բժշկական կենտրոնները պետք է մնան պետության հաշվեկշռում: Արսեն Թորոսյան |news.am|
12:48 - 08 մայիսի, 2019

Հայաստանում երկու խոշոր բժշկական կենտրոնները պետք է մնան պետության հաշվեկշռում: Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Հայաստանում երկու խոշոր բժշկական կենտրոնները պետք է մնան պետության հաշվեկշռում: Մայիսի 8-ին ԱԺ նիստում «2017-2020 թվականների պետական գույքի սեփականաշնորհման ծրագրում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոքսքով՝ օրինագծի համաձայն՝ նշված բուժհաստատությունները պետք է հանվեն այն բժշկական կենտրոնների ցուցակից, որոնք կարող են սեփականաշնորհվել: «Խոսքը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի եւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի մասին է»,- պարզաբանեց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը շեշտեց, որ այս կենտրոնները չպետք է սեփականաշնորհվեն եւ փոխանցվեն մասնավոր անձանց ու ընկերությունների, քանի որ հաշվի առնելով դրանց գործունեության առանձնահատկությունը՝ պետության, մասնավորապես Առողջապահության նախարարության համար հատուկ կարեւորություն ունեն:

Թորոսյանը դրական գնահատեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ֆինանսական վիճակը, որը հաջողությամբ համագործակցում է մասնավոր հատվածի հետ եւ մատուցում ոչ միայն անվճար, այլեւ վճարովի ծառայություններ: Նա ուշադրություն դարձրեց նաեւ ուռուցքային հիվանդությունների բուժման համար բյուջետային մուտքերի մեծացման վրա:

Ինչ վերաբերում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնին, ապա, նախարարի խոսքով, չնայած իր եզակիությանը, այն բավականին խոշոր պարտքեր ունի: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել