Հայաստանում երիտասարդությանը ներգրավելու համար պետք է նրան ապահովել բարձր վճարվող աշխատանքով. պաշտոնյա |news.am|
09:27 - 31 հոկտեմբերի, 2019

Հայաստանում երիտասարդությանը ներգրավելու համար պետք է նրան ապահովել բարձր վճարվող աշխատանքով. պաշտոնյա |news.am|

news.am։ Կա մի իրողություն։ Եթե ես իմանամ, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել եւ աշխատանքի տեղավորել համեմատաբար բարձր աշխատավարձով 20-100 մասնագետի, որոնք ավարտել են աշխարհի լավագույն համալսարանները, ես ձեզ հավաստիացնում եմ, որ կգտնեմ ու կբերեմ նման մարդկանց Հայաստան։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հայրենադարձության մասին պատգամավորների հարցերին։

Հարցը, նրա խոսքով, միայն այն է, թե պատրաստ է արդյոք Հայաստանն սկսել այդ գործընթացը, թե ոչ։ Սինանյանը տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են իրականացնել ծրագիր՝ ուղղված արտասահմանից անհրաժեշտ մասնագետների ներգրավմանը, եւ դրա համար նախատեսվում է հատկացնել 90 մլն դրամ, քանի որ, ինչպես նա նշեց, անհրաժեշտ է ստեղծել համապատասխան բազա, որը կնպաստի երիտասարդության առողջ մոտիվացիայի կազմավորմանը։

«Եթե ցանկանում եք իմանալ, թե ապագայի ինչ ծրագրեր ունենք, ապա մենք հիմա աշխատում ենք «Հայաստան-2050» տեսլականի իրագործման վրա, որի համաձայն՝ մինչեւ այդ թվականը Հայաստանում բնակչության թվաքանակը պետք է աճի, առնվազն, մինչեւ 5 մլն մարդու»,- ասել է Սինանյանը՝ նշելով, որ երիտասարդությանը եւ բարձրորակ մասնագետների ներգրավելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ լավ վճարվող աշխատանքի նրանց տեղավորելու նպատակով, քանի որ արտասահմանում այդ աշխատանքի համար նրանք կարող են զգալիորեն ավելի շատ ստանալ, քան պատմական հայրենիքում։

Սփյուռքի գործերի հանձնակատարի փաստարկները թերահավատություն եւ բազմաթիվ հարցեր առաջացրին պատգամավորների շրջանում։ Օդում կախված մնաց նաեւ հարցը, թե ինչ են մտադիր անել իշխանությունները Հայաստանում ծնված եւ այստեղ ապրել ցանկացող երիտասարդության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել