«Հայաստանում բռնապետական հասարակարգի հեռանկարը որևէ շանս չունի». Նիկոլ Փաշինյան

07:43 - 07 մարտի, 2019

Հայաստանում ավտորիտար կառավարման կամ բռնապետական հասարակարգի հեռանկարը որևէ շանս չունի: Այդ մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Euronews-ին տված հարցազրույցում:

Ծառայության թղթակից Անդրեյ Բեկետովի այն հարցին, թե, հաշվի առնելով ՀՀ վարչապետի ներկայի վարկանիշը երկրում, արդյոք հնարավոր է, որ վարչապետ Փաշինյանը պարբերաբար վերընտրվի և հայերի ներկայի սերունդը ճանաչի միայն մեկ ազգային առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Եթե ինձ ընտրեն ազատ ու ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով՝ դա նորմալ է: Սակայն եթե Հայաստանում առաջ գա ավտորիտար կառավարման ու բռնապետական կարգի վտանգ, ապա դա որևէ շանս չի ունենա: Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից ու մեր ազգային արժեքներից»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ կառավարման ժողովրդավարական համակարգն իրենից ենթադրում է ցանկացած գործընթացում հնարավորինս շատ թվով մարդկանց ներառում:

«Մեզ մոտ Հայաստանում կառավարման ու փոփոխությունների ավտորիտար համակարգ չէ: Ժողովրդավարական համակարգի համար կարևոր է ներառել ավելի ու ավելի շատ մարդկանց ցանկացած գործընթացում՝ քաղաքական, տնտեսական և այլն», - նշել է Հայաստանի ղեկավարը։

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել