Հայաստանի մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում
13:08 - 08 ապրիլի, 2020

Հայաստանի մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկան դարձել է Հայաստանի Հանրապետության մինչև 18 տարեկան երեխաների հոգեբուժական ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և խորհրդատվական բժշկական օգնության սպասարկման կենտրոն:

Մինչ այդ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկան սպասարկում էր Երևանի բոլոր վարչական շրջանները: Այսուհետ տվյալ բուժօգնությունը կազմակերպվում և իրականացվում է պոլիկլինիկայում գործող մանկական հոգեբուժական Դիսպանսեր ծառայության կողմից՝ համագործակցելով տարածքային պոլիկլինիկաների տեղամասային մանկաբույժների հետ:

Բացառություն են կազմում Շիրակի մարզում մինչև 18 տարեկան հաշվառված երեխաները, որոնց բուժսպասարկումը իրականացվում է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ դիսպանսեր ծառայության միջոցով:

Տեղամասային մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կողմից դիսպանսեր հսկողության անհրաժեշտություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաները ուղեգրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով համապատասխան դիսպանսեր ծառայություն՝ ախտորոշման ճշտման և հետագա դիսպանսեր հսկողությունը կազմակերպելու նպատակով` կցելով երեխայի առողջության վերաբերյալ քաղվածք:

Այցերը Դիսպանսեր ծառայություն կարող է իրականացվել հեռախոսազանգի միջոցով կամ էլեկտրոնային նախնական հերթագրման սկզբունքով: Հասցե` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ պոլիկլինիկա, Գյուրջյան փող. շ. 8, հեռ. 011 63-88-37: Աշխատանքային ժամեր երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել