Հայաստանից արտահանված ձկան մեջ մկնդեղ է հայտնաբերվել |hetq.am|
13:48 - 15 մայիսի, 2019

Հայաստանից արտահանված ձկան մեջ մկնդեղ է հայտնաբերվել |hetq.am|

hetq.am։ Օրերս «Ռոսսելխոզնադզոր»-ն անհամապատասխանություններ է հայտնաբերել ԵԱՏՄ երկրներից՝ Հայաստանից, Ղազախստանից, ինչպես նաև՝ Չինաստանից Ռուսաստան ներկրված կենդանական ծագում ունեցող ապրանքներում։ Այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքում։

Այդ առումով՝ Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանալ այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներկրել են ԵԱՏՄ նորմերին և պահանջներին չհամապատասխանող սննդանմթերք։

Մասնավորապես՝ Հայաստանից «PROTEIN ARMAN JONOUB CO» և «Ֆիշ-կա» ՍՊԸ-ի նկատմամբ, որոնց արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ։

Ղազախստանից ներկրված թռչնամսում էլ հայտնաբերվել է սալմոնելա։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս մասին «Ռոսսելխոզնադզոր»-ից դեռևս որևէ գրություն չեն ստացել․ «Մեր՝ նաև՝ այդ ցուցանիշներով իրականացրած մոնիթորինգների արդյունքում այդպիսի ցուցանիշով որևէ շեղում չի հայտնաբերվել։ Թե որտեղից են ռուսները գտել, անհայտ է։- ասաց Ա․ Հարությունյանը։

- Իրենք իրենց կայքում տեղադրել են, բայց կա այսպիսի ընթացակարգ․ իրենք պիտի մեզ գրությամբ դիմեն, ասեն, որ էսպիսի խնդիր կա էսինչ կազմակերպություններում, բայց իրենք դա դեռ չեն արել»,-նշեց Ա․ Հարությունյանը՝ հավելելով, որ ՍԱՏՄ-ն կդիմի «Ռոսսելխոզնադզոր»՝ պարզաբանման համար, քանի որ գրությունները, սովորոբարար, ուղարկվում են 3-4 օրում։

Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի շատ արտահանում է թարմ և կենդանի ձուկ և ձկնեղեն և հակառակը, ներմուծում՝ սառեցվածը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել