Հայաստանը  Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկում 5-րդն է․ հարցում
08:02 - 10 հուլիսի, 2019

Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկում 5-րդն է․ հարցում

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Ամեն տարի թուրքական Կադիր Հաս համալսարանը թուրքական հասարակության շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ անց է կացնում բավական որակյալ հարցումներ։

Նայում եմ այս տարվա հացրման արդյունքները։

Հայաստանը, ըստ հարցված թուրքերի, Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկում 5-րդն է։ Ընդ որ, նախորդ տարիների համեմատ կտրուկ աճ է գրանցվել (նախորդ տարիներին հարցվածների միայն 18.3 %-ն էր նշել հայաստանը որպես սպառնալիք ներկայացնող երկիր, այս տարի՝ 61.2%-ը)։ Սա բավական հետաքրքիր ցուցիչ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը գրեթե չկա ամենօրյա թուրքական մեդիա-օրակարգում։

Սպառնալիքի տեսանկյունից մեզանից առաջ են ԱՄՆ, Իսրայելը, Ֆրանսիան և Անգլիան։ Ըստ թուրքերի՝ մեզանից պակաս վտանգ են ներկայացնում, օրինակ, Հունաստանը, Սիրիան, Իրանը և Ռուսաստանը։

Ըստ հարցվածների՝ Թուրքիայի դաշնակից պետությունների ցանկը գլխավորում են Ադրբեջանը (հարցվածների 65%-ը համարում է բարեկամական երկիր), Թուրքմենստանը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (Թուրքիայի կողմից անօրինաբար գրավված Հս.Կիպրոսը), Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Կատարը, Վրաստանը և այլն։

Հետաքրքիր է, որ Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները ավանդաբար ընկալվում են որպես բարեկամական երկրներ, թեև իրականում այդ երկրների ու Թուրքիայի միջև հարաբերությունները շատ թերի են զարգացած։

Զեկույցը շատ ավելի հետաքրքիր արդյունքներ էլ ունի (անգլերեն տարբերակի հղումը դնում եմ մեկնաբանություններում)։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել