Հայաստանը պատրաստ է իր ավանդը բերել կայունության մեջ.Զոհրաբ Մնացականյան |news.am|
13:07 - 30 հուլիսի, 2019

Հայաստանը պատրաստ է իր ավանդը բերել կայունության մեջ.Զոհրաբ Մնացականյան |news.am|

news.am։ Հայաստանը շահագրգռված է հետագա կայունության եւ լարվածության թուլացման մեջ, ինչպես նաեւ կարող է իր ավանդը բերել տարածաշրջանային կայունության մեջ: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի հետ հարցազրույցում:

«Երբ դուք ունեք կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա բոլորի համար է լավ գործում: Մենք պատրաստ ենք կայունության մեջ մեր ավանդը բերել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանը կարող է իր ավանդը բերել՝ մերժելով առճակատումը եւ ոլորտներ գտնելով, որոնցում շահերը կարող են միավորվել հանուն կայունության:

Մնացականյանը հիշեցրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակը, որոնք միասին աշխատում են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Նրա խոսքով՝ երկրները, որոնք պարտադիր չէ, որ համաձայնվեն միջազգային օրակարգի շատ հարցերում, տվյալ կոնկրետ դեպքում ցուցադրում են համագործակցության համակարգված եւ համաձայնեցված ձեւ, որն անչափ լավ է գործում իրենց առջեւ դրված կոնկրետ նպատակի համար, իսկ հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել