Հայաստանը չպետք է դիմի ՀԱՊԿ-ին մեկ կամ երկու օրվա կրակոցի պատճառով. Էդմոն Մարուքյան |tert.am|
12:03 - 05 նոյեմբերի, 2019

Հայաստանը չպետք է դիմի ՀԱՊԿ-ին մեկ կամ երկու օրվա կրակոցի պատճառով. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am։ Հայաստանը չպետք է դիմի ՀԱՊԿ-ին մեկ կամ երկու օր կրակելու պատճառով: Այս մասին ՊՆ-ում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ եթե այդ հարցով դիմենք, լուրջ չի ընկալվի: «Մենք այնքան հզոր ենք, որ հինգ հատ կրակոցին ի պատասխան կարող ենք 500 հատ հետ կրակել և այդպես էլ անում ենք և պետք է անենք: ՀԱՊԿ-ի պայմանագիրը կարող է գործել, երբ լայնածավալ պատերազմ լինի, և մենք պաշտոնապես դիմենք»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ամեն դեպքում չէր ցանկանա, որ ՀՀ-ն դիմեր ՀԱՊԿ-ին, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին աջակցեր: Նա նաև հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ն Արցախի հարցում չի կարող գործել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի բարձրացմանը, պատգամավորն ասաց, որ իշխանություններն այսօր ավելի անկաշկանդ են այդ առումով: «Թեև հեղափոխությունից հետո մենք տվյալ չունենք, որ նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, սակայն եթե նոր բան կնքվի, կամ նման փորձ արվի, մենք կպահանջենք իշխանությունից, որ իշխանությունները դիմեն Ռուսաստանին և աշխատանք տանեն, որ դա թույլ չտան»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել