Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ` գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով. Արսեն Թորոսյան |armenpress.am|
08:56 - 13 մայիսի, 2019

Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ` գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով. Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետությունում արգանդի վզիկի քաղցկեղը տարեկան 120 կնոջ կյանք է խլում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով` ի հեճուկս ամենատարբեր քննադատությունների և մեղադրանքների: «Գարդասիլ 4-ի առաջին խմբաքանակը մեր միջազգային գործընկերները մեզ նվիրել են, իսկ մոտակա տարիների համար նախատեսված պատվաստանյութը Հայաստանին պատրաստ են վաճառել 25 անգամ ավելի էժան, քան շուկայական գինն է»,-հիշեցրեց նախարարը`հավաստիացնելով, որ պատվաստանյութն օգտակար է նաև ավելի բարձր տարիքի թե տղամարդկանց, թե կանանց համար:

«Ես ինքս ստացել եմ պատվաստանյութը և անցյալ տարի 1500 պատվաստման դեպք ենք ունեցել: Մենք հասնելու ենք այն համոզմանը, որ մեր մայրերը, աղջիկները հասկանան` իրենց պաշտպանելու և քաղցկեղը բուժելու համար այս պատվաստանյութը վճռական է»,-հավելեց նախարարը` կոչ անելով օրակարգից հանել թեման, քանի որ չկա որևէ ապացուցված վտանգ այս պատվաստանյութից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել