Հայաստանը կարող է, և կդառնա կամուրջ մեր բարեկամ երկրներն իրար կապելու համար․ Հակոբ Ճաղարյան
07:13 - 25 հունիսի, 2019

Հայաստանը կարող է, և կդառնա կամուրջ մեր բարեկամ երկրներն իրար կապելու համար․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր շարունակվել են ՌԴ-Վրաստան բոլոր ուղղություններով թռիչքների դադարեցման շուրջ սպասվող անժամկետ ճգնաժամի լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Կարող ենք արձանագրել, որ մեր գործուն քայլերի կազմակերպումն արել ենք ավելի արագ և ավելի որակով, քան որևէ մեկը կառաջարկեր իր տարածքը օգտագործել որպես տարանցիկ փոխադրումների կենտրոն մեր 2 բարեկամ պետությունների միջև:

Այսպիսով` Բաթումիից կատարվող թռիչքները նախատեսվում է կազմակերպել Գյումրու «Շիրակ», իսկ Թբիլիսիից կատարվողները` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանների միջոցով:

Արդեն հայկական ավիաընկերություններից մեկը պլանավորում է թռիչքներ սկսած Հուլիսի 8-ից դեպի ռուսական 4 ուղղություն:

Իսկ Բաթումիից կատարվող թռիչքների քանակի և ուղղությունների մասին կտեղեկացնեմ մի փոքր ուշ:

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ առաջարկներ հայտնվեցին նաև Ադրբեջանի կողմից, Գանձակի օդանավակայանը օգտագործելու համար:

Այս պարագայում, հուսով եմ արդեն ուշացած:

Ուրախությամբ պիտի նշեմ գործընթացի կազմակերպմանը մասնակից բոլոր օղակների`ավիաընկերությունների, օդանավակայնների, նավիգացիոն, վերգետնյա և այլ ծառայությունների պատրաստակամության և արագ աշխատանքի մասին:
Հայաստանը կարող է, և կդառնա կամուրջ մեր բարեկամ երկրներն իրար կապելու համար:»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել