Հայաստանը եւ ԵՄ-ն 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր կկնքեն |news.am|
10:56 - 31 մայիսի, 2019

Հայաստանը եւ ԵՄ-ն 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր կկնքեն |news.am|

news.am։ Հայաստանը եւ ԵՄ-ն 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր կկնքեն: Այս մասին մայիսի 31-ին «Ֆերմերների կոնգրես» համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության բաժնի համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բաջիոլին:

Նրա խոսքով՝ վարկեր եւ դրամաշնորհներ կտրամադրվեն ոռոգվող ֆերմերության համար, տեխնիկական աջակցություն կտրվի: Անդրեա Բաջիոլին նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում համագործացությկան բաղադրիչը կկազմի 11.7 մլն եվրո եւ եւս 2 մլն եվրո կտրամադրի Ավստրիական զարգացման գործակալությունը: Այս աջակցությունը հիմնված է նախորդ ծրագրերի արդյունքների վրա:

Նախատեսվում է նաեւ աշխատանքներ իրականցնել վերականգնվող էներգիայի ոլորտում եւ էներգիայի արդյունավետության բարձրացման, շինարարության եւ ենթակառուցվածքի վերականգնման համար, որոնք կարող են լավ ազդեցություն ունենալ այդ ոլորտի վրա»,- նշեց նա:

Բաջիոլին ընդծեց, որ հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսությունը կազում է ՀՀ ՀՆԱ-ի 30 տոկոսը, ապա աշխատաքնները կատարվելու են ամբողջ ցիկլի արդյունավեության բարձրացման ուղղությամբ՝ արտադրանքի արտադրումից մինչեւ իրացում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել